Direct AM · համապարփակ համակարգչային ծառայություններ
 

________________________________________




________________________________________




_________________________________________




_________________________________________


_________________________________________




_________________________________________



 
_________________________________________




_________________________________________

 

 


Direct PC բարձրակարգ համակարգիչներ

Կարևորագույն և հզոր տեխնիկա պահանջող աշխատանքներում, ինչպիսիք են ֆինանսական կառավարումը, բանկային գործունեությունը, հաշվապահական հաշվառումը կամ համակարգչային դիզայնը, պահանջվում են բարձրակարգ, գերհզոր համակարգիչներ:

Մեր հաճախորդներին, որակյալ և հուսալի և որ ամենակարևորն է, մատչելի համակարգչային տեխնիկա մատակարարելու նպատակով մեր կողմից ստեղծվել է համակարգիչների Direct PC կոչվող սերիա, որոնք շուկայում առկա սովորական համակարգիչներից տարբերվում են նախագծման և հավաքման բացառիկ որակով:

Այս ամենի արդյունքում ստեղծված համակարգիչները ճիշտ նախագծված և հավաքված են լավագույն, ամենահայտնի ֆիրմաների ամենաարագագործ, հուսալի մասերից, չունեն ապարատուրային կոնֆլիկտներ և դրա շնորհիվ համակարգիչը աշխատում է շատ արագ և հուսալի:

Direct PC hամակարգիչներն ունեն նաև ինֆորմացիայի ռեզերվային պահպանման լրացուցիչ սկավառակ, որը կատարում է Ձեր տվյալների հայելային պատճենում, և առաջնային սկավառակի (վինչեստեր) վնասման դեպքում համակարգչի կառավարումն անմիջապես անցնում է ռեզերվային սկավառակին՝ առանց տվյալների կորստի:

Մեր այս սերիայի համակարգիչներն ունեն 3 տարվա երաշխիքային ժամկետ և անժամկետ (lifetime) նորացման ծառայություն՝ հին մասերի փոխարինմամբ: Բացի այդ, Դուք միշտ կարող եք փոխարինել Ձեր Direct PC-ն նոր մոդելով, վճարելով անհրաժեշտ հավելավճարը:

Ապագայում կներկայացնենք Direct PC համակարգիչներում օգտագործվող և սովորական, էժանագին համակարգչային մասերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն՝ լուսանկարներով և պարզաբանումներով:
 

 
 
 
 

© 1998-2007 Direct AM Բոլոր իրավունքները վերապահված են