Direct AM · համապարփակ համակարգչային ծառայություններ
 
_________________________________________

Direct Paper գծանշված թղթեր

Direct Control ընկերության կողմից մշակված հաշվապահական ծրագրերը թույլ են տալիս ստանալ հաշվապահական հաշվառման մեջ կիրառվող բոլոր սկզբնական փաստաթղթերը: Այդ գործընթացը ավելի հեշտացնելու նպատակով առաջարկում ենք հատուկ գծանշված թղթեր, որոնց վրա տպագրելով սկզբնական փաստաթղթերը, կարող եք դրանք հեշտությամբ բաժանել իրարից, ստանալով պրոֆեսիոնալ տեսք ունեցող, գեղեցիկ, տպագիր փաստաթղթեր՝ մի քանի վայրկյանների ընթացքում:

Ներկայումս առաջարկում ենք 3 տեսակի գծանշված թղթեր.

Direct Paper N1

A4
չափսի հորիզոնական գծանշված թուղթ, որը բաժանվում է 2 հատ A5 չափսի թղթի՝ թույլ տալով ստանալ հաշիվ ապրանքագրեր, ելքի և մուտքի օրդերներ, ինչպես նաև A5 չափսի ցանկացած այլ փաստաթղթեր:

Direct Paper N2

A4 չափսի կրկնակի հորիզոնական գծանշված թուղթ: Գծանշումը թուղթը բաժանում է 3 հավասար մասերի: Այս թուղթը նախատեսված է բանկային վճարման հանձնարարագրերի և այլ փաստաթղթերի տպագրության համար:

Direct Paper N3

A4 չափսի հորիզոնական և ուղղահայաց գծանշված թուղթ՝ դրամարկղի մուտքի օրդերների համար: Շատ հարմար է հատկապես մեծ ձեռնարկություններում՝ գանձապահների համար:

Այս թղթերը 100%-ով համատեղելի են մեր բոլոր հաշվապահական ծրագրերի հետ ինչպես նաև անվճար տարածվող Direct Documents սերիայի PDF փաստաթղթերի հետ:

© 1998-2007 Direct AM Բոլոր իրավունքները պաշտպանված են