Direct Control LTD

  ________________________________________



_________________________________________




_________________________________________




_________________________________________



_________________________________________



_________________________________________




_________________________________________



 
_________________________________________




_________________________________________
 

 


 


Direct BUSINESS 2007
պահեստ և առևտուր

Direct Business ծրագրային փաթեթը նախատեսված է ձեռնարկության առևտրագնումային գործունեության մեքենայացման համար:

Ծրագիրն ունի բացառիկ հնարավորություններ՝ այն թույլ է տալիս կազմակերպել վաճառք անսահմանափակ թվով պահեստներից և վաճառասրահներից, ստանալ տվյալները առանձնացված ստորաբաժանումներից առանց ինտերնետի օգնության, վարել մատակարարների և գնորների վճարումները և պարտքերը, վերահսկել առաքիչների աշխատանքը, յուրաքանչյուր պահման վայրի վերաբերյալ ստանալ մանրամասն հաշվետվություններ և անհրաժեշտ փաստաթղթեր
:

Գնացուցակների ճկուն ենթահամակարգը թույլ է տալիս տարբեր գնորդների և մատակարարների համար ունենալ տարբեր գնացուցակներ և զեղչեր՝ առավել ճկուն գնային քաղաքականության վարման համար
:

Բազմաթիվ վերլուծական հաշվետվությունների ստացման հզոր ենթահամակարգը թույլ է տալիս հաշվված վայրկյանների ընթացքում ստանալ ձեռնարկության գործունեության ամբողջական պատկերը
:

Direct Business 2007 ծրագրի հիմնական հնարավորություններն են.

Ձեռնարկության գործունեության կազմակերպում տարբեր պահման վայրերից, յուրաքանչյուրի համար առանձին փաստաթղթերի ստեղծման հնարավությամբ, զեղչերի, գնացուցակների, ապրանքային խմբերի և գործընկերների կառավարման ճկուն համակարգերով:


Ծրագրի պարամետրերի և ֆունկցիոնալության փոփոխման հնարավորություն, այն օգտագործողի ոչ ստանդարտ պահանջներին համապատասխանեցնելու համար, ինչպես նաև օգտագործողի ցանկությամբ ցանկացած ենթածրագրերի ավելացման հնարավորություն:


Վերլուծական հաշվետվությունների հզոր համակարգ՝ որը թույլ է տալիս ստանալ պարտքերի, ապրանքային մնացորդների, գործընկերների, առաքիչների և պահման վայրերի վերաբերյալ ցանկացած հաշվետվություն՝ հաշվված վայրկյանների ընթացքում:


Տվյալների շտեմարանի եռաստիճան պաշտպանության համակարգ, որը թույլ է տալիս սահմանել ծրագրից օգտվող տարբեր աշխատակիցների իրավունքները, այսպիսով զերծ պահելով տվյալները կողմնակի, անցանկալի միջամտությունից: Կատարվում է նաև տվյալների շտեմարանի գաղտնագրում:


Համատեղ աշխատանքի կազմակերպման հնարավորություն ինչպես լոկալ ցանցում, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների միջև, առանց ինտերնետի օգնության՝ հեռախոսալարի միջոցով կամ ինֆորմացիայի դյուրակիր կրիչների օգնությամբ:


Ամբողջովին հայատառ, մտածված ծրագրային կառուցվածքը, ուսումնական նյութերը և մասնագիտական խորհրդատվությունը  թույլ են տալիս մեկ օրվա ընթացքում տիրապետել ծրագրի հետ աշխատանքի բոլոր նրբություններին և հմտություններին:

 

100% համատեղելիություն մեր այլ՝ գլխավոր գրքի, կադրերի հաշվառման և աշխատավարձի հաշվարկի, ֆինանսական հոսքերի կառավարման, հիմնական միջոցների հաշվառման և այլ ծրագրերի հետ, ինչպես նաև մինչև 50% զեղչեր՝ նոր ծրագրերի ձեռք բերման դեպքում:


Ծրագրի ընդհանուր տեսքին կարող եք ծանոթանալ ներկայացված տեսարաններից:

Հիշեցնենք, որ ինչպես այս, այնպես էլ մեր բոլոր ծրագրերը կարող են աշխատել ինչպես ինքնուրույն, այնպես էլ  համատեղ՝ ապահովելով աշխատանքի առավելագույն մեքենայացում:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության կամ անվճար ցուցադրական տարբերակի համար կապվեք մեզ հետ:
 

© 1998-2007 Direct Control Բոլոր իրավունքները պաշտպանված են