Direct Accounting 2007
գլխավոր գիրք
և հաշվեկշիռ
Direct Accounting
2007 ծրագիրը նախատեսված է
գլխավոր գրքի վարման, հաշվեկշռի
հաշվարկի և տարբեր վերլուծական
հաշվետվությունների ստացման
համար: Հաշվապահական
գործարքները կարող են մուտքագրվել ինչպես մեմորիալ
օրդերներում, այնպես էլ սկզբնական փաստաթղթերի`
մուտքի և ելքի օրդերների,
ապրանքագրերի հիման վրա:
Ծրագիրը շատ պարզ է օգտագործման մեջ
շնորհիվ մտածված, հայատառ
ձևավորման և ուսումնական նյութերի և մեր մասնագետների
խորհրդատվության:
Direct Accounting 2007 ծրագրի
հիմնական հնարավորություններն են.
 |
Սկզբնական փաստաթղթերի՝ մուտքի և ելքի
օրդերների,
ապրանքագրերի, հաշիվների և
մեմորիալ օրդերների ստացում և տպագրություն,
հաշվապահական ձևակերպումների մուտաքագրում՝
դրանց հիման վրա:
Պարզ և հուսալի գործիք՝ իսկական
պրոֆեսիոնալների համար: |
 |
Ծրագրի
պարամետրերի և ֆունկցիոնալության փոփոխման
հնարավորություն, այն օգտագործողի ոչ ստանդարտ
պահանջներին համապատասխանեցնելու համար,
ինչպես նաև օգտագործողի
ցանկությամբ ցանկացած ենթածրագրերի ավելացման
հնարավորություն: |
 |
Հաշվարկային հաշիվների
սինթետիկ և վերլուծական հաշվառում, հաշվեկշռի
ստացում վերլուծության տարբեր աստիճաններով,
ակտիվների և պասիվների վերլուծություն,
ինչպես նաև օգտագործողին
անհրաժեշտ նոր, սպեցիֆիկ հաշվետվությունների
ավելացման հնարավորություն: |
 |
Տվյալների շտեմարանի
եռաստիճան պաշտպանության համակարգ, որը թույլ
է տալիս սահմանել ծրագրից օգտվող տարբեր
աշխատակիցների իրավունքները, այսպիսով զերծ
պահելով տվյալները կողմնակի, անցանկալի
միջամտությունից:
Կատարվում է նաև տվյալների շտեմարանի
գաղտնագրում: |
 |
Համատեղ աշխատանքի
կազմակերպման հնարավորություն ինչպես լոկալ
ցանցում, այնպես էլ առանձնացված
ստորաբաժանումների միջև, առանց ինտերնետի
օգնության՝ հեռախոսալարի միջոցով կամ
ինֆորմացիայի դյուրակիր կրիչների օգնությամբ: |
 |
Ամբողջովին
հայատառ, մտածված ծրագրային կառուցվածքը,
ուսումնական նյութերը և մասնագիտական
խորհրդատվությունը թույլ են տալիս մեկ
օրվա ընթացքում տիրապետել ծրագրի հետ
աշխատանքի բոլոր նրբություններին և
հմտություններին:
|
 |
100%
համատեղելիություն մեր այլ՝ պահեստի և առևտրի,
կադրերի հաշվառման և աշխատավարձի հաշվարկի,
ֆինանսական հոսքերի կառավարման, հիմնական
միջոցների հաշվառման և այլ ծրագրերի հետ,
ինչպես նաև մինչև 50%
զեղչեր՝ նոր ծրագրերի
ձեռք բերման դեպքում: |
Ծրագրի ընդհանուր տեսքին
կարող եք ծանոթանալ ներկայացված տեսարաններից: |
 |
 |
 |
 |
 |
Հիշեցնենք, որ ինչպես այս, այնպես էլ
մեր բոլոր ծրագրերը կարող են աշխատել ինչպես
ինքնուրույն, այնպես էլ համատեղ՝ ապահովելով
աշխատանքի առավելագույն մեքենայացում:
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ
տեղեկատվության կամ անվճար ցուցադրական տարբերակի
համար կապվեք մեզ հետ:
|
|